Բնապահպանական իրավախախտումների համար տուգանքները կարող են կրկնապատկվել![]() 18 նոյեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է կրկնապատկել բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները: Համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի՝ անտառային ֆոնդի հողերն առանց թույլտվության օգտագործելու, ինքնակամ զավթելու և այստեղ շինարարություն իրականացնելու դեպքում քաղաքացիների համար նվազագույն աշխատավարձի նախկին հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի փոխարեն, կսահմանվի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ կկիրառվի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով տուգանք: Քաղաքացիների համար և պաշտոնատար անձանց համար տուգանքների չափը կկրնապատկվի նաև բնափայտի ապօրինի մթերման, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու, անտառների վիճակի և վերարտադրության վրա բացասաբար անդրադարձող օբյեկտներ շահագործման հանձնելու, անտառը կենցաղային թափոններով, ռադիոակտիվ և քիմական նյութերով, կեղտաջրերով և այլ վնասակար արտադրական թափոններով աղտոտելու համար: Նախագծով հրկիզման, կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու համար քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |