Անչափահասներից խաղադրույք ընդունած բուքմեյքերների տուգանքը կաճի 20 անգամ![]() 18 նոյեմբերի 2017 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերական ընկերությունները և խաղատները կարող են տուգանվել 2 մլն դրամով և ավելի, եթե թույլ տան 18 տարին, որոշ դեպքերում նաև՝ 21-ը չբոլորած երիտասարդներին խաղադրույքներ կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա հայտնում է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2 մլն դրամ տուգանք է սահմանում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար, եթե դրանք առաջին անգամ են խախտում օրենքը: Իրավախախտումը կրկնելու դեպքում սահմանվում է 5 մլն դրամ տուգանք, երրորդ անգամ՝ 10 մլն դրամ, իսկ չորրորդի դեպքում կասեցվում է ընկերության լիցենզիան: Գործող օրենսդրությամբ, անչափահասներին խաղադրույքներ անել թույլատրող խաղասրահների և բուքմեյքերական ընկերությունների համար նախատեսվում է 100.000 դրամ տուգանք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |