Ատոմ Էգոյանը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստանալու![]() 20 նոյեմբերի 2017 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը կպարգևատրվի Lifetime Achievement մրցանակով նոյեմբերի 20-ին մեկնարկող «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն 2017»-ի (IFFI) ընթացքում: Հնդկաստանյան United News լրատվամիջոցի փոխանցմամբ, Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Սմրիթի Իրանին իր թվիթերյան հաշվում հրապարակած գրառման մեջ հայտնում է, որ կինոփառատոնի ընթացքում ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» և «Հիշել» ֆիլմերի հատուկ ցուցադրություն կկազմակերպվի: Աշխարհահռչակ ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինոյի զարգացման գործում: Նրա ֆիլմերում համադրվում են բուռն էմոցիաներն և տեխնոլոգիական ինքնատիպ լուծումները, դրանք կինոդիտողին բացահայտում են տարբեր հիմնախնդիրներ: Եգիպտահայ ընտանիքում ծնված Ատոմ Էգոյանը, Տորոնտոյի համալսարանում հայոց պատմություն ուսանելու տարիներին, շատ բան է բացահայտում իր ազգային մշակույթի և պատմական անցյալի մասին: Նա մեծ հետքրքրությամբ սկսում է ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել Թուրքիայում: «Նա իր գործունեության հիմնական մոտիվացիան ֆիլմարտադրության մեջ համարում է մոռացված պատմության վերհանումը»,-գրում է աղբյուրը: Էգոյանը էկրանավորել է 15 լիամետրաժ ֆիլմ, ստեղծել մի քանի հեռուստատեսային նախագծեր և կարճամետրաժ ֆիլմեր: Ռեժիսորի «Արարատ» ֆիլմը նրա առաջին գործն է Հայոց ցեղասպանության մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |