Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին. Քննարկելու են ԼՂ հարցը![]() 20 նոյեմբերի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան: Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շուտ կարգավորել ԼՂ հիմնախնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լավրովը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ավելի վաղ ասել էր. «Օրակարգը կներառի երկկողմ հարաբերությունները, որոնք այդ երկրներից յուրաքանչյուրի հետ հագեցած են ու հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, այդ թվում կաշխատենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում ղարաբաղյան կարգավորման հարցում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |