ՌԴ ՊՆ ալիքը Նժդեհին ու ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ է համեմատել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: «ԵՄ հետ ասոցիացիան միակ բանը չէ, ինչը Հայաստանն անում է Ուկրաինայի պես՝ դժվար է հավատալ, բայց Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիստների համակիրներին: Այդպես, 2016-ի մայիսին Երևանում կանգնեցվեց Գարեգին Նժդեհի արձանը՝ նա հայկական Բանդերան է (Բանդերան ուկրաինական ազգայնականության գաղափարախոսն է)»,-հայտարարել է Կրաշեննիկովան: «Նժդեհը հերոս է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության համար վերջինիս ազգային պահպանողական գաղափարախոսությամբ»,-ասել է հաղորդավարը՝ ցուցադրելով ՀՀԿ լոգոտիպը և հավելելով, որ այն հիշեցնում է «երրորդ Ռայխի խորհրդանիշները»: Նա մտավախություն է հայտնել, որ ՀՀ իշխող շրջանակների ներկայացուցիչները կարող են «Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով»: «Զվեզդան» համառուսաստանյան պետական հանրային-հայրենասիրական հեռուստաալիք է, պատկանում է «Զվեզդա» մեդիա խմբին, որը համակարգում է ՌԴ ՊՆ-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |