Հայկական ուսուցողական 3D մուլտֆիլմերի շարք է ստեղծվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայկական «Դիջիստեպ» անիմացիոն ստուդիան զվարճալի ուսուցողական «Օբոլոտ» 3D մուլտֆիլմերի շարքն է ստեղծել նախադպրոցական տարիքի երեխաների համար: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը խենթ, ընկերասեր, զվարճալի ռոբոտ Օբոլոտն է, որը Բոքսլենդ կոչվող գիտելիքների և անակնկալների աշխարհում մշտապես հետաքրքիր բացահայտումների փնտրտուքի մեջ է: Անիվի տեսք և «մոնիտոր-աչքեր» ունեցող փոքրիկ ռոբոտը անիմացիոն շարքի յուրաքանչյուր սերիայում տարբեր առարկաներ է բացահայտում մանուկների համար՝ տիեզերանավ, ուղղաթիռ, հեծանիվ և այլն, ցույց տալիս դրանց կիրառության նպատակն ու նշանակությունը: Շարքում ներդրվել են նաև հայկական տարրեր՝ ազգային երաժշտության, ճարտարապետության տեսքով: Այն նախատեսված է նաև արտասահմանյան լսարանի համար: Անիմացիոն շարքի 5 րոպեանոց սերիաներն արդեն հասանելի են YouTube-յան ալիքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |