Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Նյուքասլի» հետ հանդիպմանը![]() 20 նոյեմբերի 2017 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Պրեմիեր լիգայի մրցափուլում «Նյուքասլ Յունայթեդի» հետ հանդիպմանը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի խաղացել «մարտավարական նկատառումներից ելնելով»: Բրիտանական Mirror-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վերջին շրջանում լավ մարզավիճակում չէ, ինչի հետևանքով «կարմիր սատանաների» մարզիչը որոշել է այս սեզոնում առաջին անգամ խաղադաշտ թողնել Էնթոնի Մարթիալին և Մակրուս Ռաշֆորդին: Մոուրինյոն անդրադարձել է նաև խաղադաշտում Էրիկ Բեյլիի բացակայությանը: Ըստ նրա՝ 23-ամյա ֆուտբոլիստը չի խաղացել վնասվածքի պատճառով: Նոյեմբերի 18-ին կայացած ՄՅՈւ-«Նյուքասըլ Յունայթեդ» հանդիպմանը «կարմիր սատանաները» 4-1 հաշվով հաղթանակ են տարել մրցակցի նկատմամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |