Թուրքիայում կրճատվում է հայկական դպրոցների թիվը![]() 20 նոյեմբերի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում 1920-ականներին ազգային փոքրամասնություններին պատկանող 138 գործող դպրոցներից այսօր միայն 24-ն են մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, այդ դպրոցների մեծ մասը գտնվում է ծանր վիճակում և փակվելու վտանգի առաջ է կանգնած: Պարբերկանի փոխանցմամբ, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրամի ղեկավար Թորոս Ալջանը հայտնում է, որ երկրի կրթության և գիտության նախարարությունը էթնիկ փոքրամասնություններին պատկանող դպրոցները դիտարկում է որպես մասնավոր դպրոցներ, ուստի դրանց պետական ֆինանսավորում չի հատկացվում: «Այս դպրոցներն ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ, և դրանց գոյության միակ հույսը նվիրատվություններն են»,- «Հյուրիյեթ»-ին ասել է Ալջանը: «Թուրքիայում այսօր 60.000 հայ է ապրում: Եթե 1950-ականների վերջին հայերն ունեին 25 դպրոց և 9.000 աշակերտ, ապա այսօր հայկական դպրոցների թիվը 16 է, իսկ այստեղ սովորող աշակերտներինը՝ 3000»,-պարբերականին ասել է Հայկական Դադյան դպրոցի հիմնադիր խորհրդի նախկին անդամ Արսեն Արշըքը: Նա հավելել է նաև, որ երկրի կրթական ոլորտում փոփոխությունների հետևանքով մի շարք առարկաների քննությունները դարձել են կենտրոնացված, և հայ աշակերտները զրկվել են մայրենիով այդ քննությունները հանձնելու իրավունքից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |