Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել![]() 20 նոյեմբերի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ է կազմված՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում: «Բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություւններում»,-ասել է Լավրովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել: Հակառակ կողմը կարող է մտածել, որ բալանսը խախտվում է: Դիվանագիտությունը կգտնի երկու կողմի համար ընդունելի տարբերակը»,-ասել է Լավրովը: Պատասխանելով ՄԽ համանախագահների քանակի հնարավոր ավելացման մասին հարցին՝ Լավրովն ասել է, թե առաջին անգամ է այդ մասին լսում: «Կա հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափ: Եռահամանախագահները մեկուսացած չեն աշխատում: Մինսկի խմբում կան շահագրգիռ կողմեր: ՄԽ համանախագահների քանակի ավելացման մասին ես առաջին անգամ եմ լսում: Նոր առաջարկները, կամա թե ակամա, կարող են խախտել գործընթացը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով կժամանի Երևան:Երևանում Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիհետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Նոյեմբերի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |