Ավետիսյանը, Օգանովը և Պողոսյանը՝ ՌԴ նախագահին կից Գիտության և կրթության խորհրդում![]() 20 նոյեմբերի 2017 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում հաստատվել է ՌԴ նախագահին կից Գիտության և կրթության խորհրդի նոր կազմը, որտեղ 3 հայկական ազգանուն կա՝ Ավետիսյան, Օգանով և Պողոսյան: Խորհրդի նոր կազմում են ընդգրկվել ՌԴ ԳԱԱ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից-անդամ Հարություն Ավետիսյանը, Գիտության և տեխնոլոգիաների Սկոլկովոյի ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օգանովը և ՌԳԱ Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը: Խորհուրդը զբաղվում է ՌԴ նախագահի համար պետական գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ։ Խորհուրդը նաև կանոնավոր կերպով տեղեկացնում է ՌԴ նախագահին երկրում գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում իրավիճակի մասին, առաջարկներ է մշակում ՌԳԱ և մասնաճյուղային ինստիտուտների փոխգործակցության ուղղությամբ արտերկրի և միջազգային գիտական և կրթական կազմակերպությունների հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |