Ադրբեջանում մոտ 160 քաղբանտարկյալ կա. Ցուցակը համալրվել է նոր անուններով![]() 20 նոյեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի հերթական նիստում քննարկվել է մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակն Ադրբեջանում՝ քաղբանտարկյալների քանակը, դատավարությունները, կալանավայրերում խոշտանգումների մասին փաստերը: Քննարկումների հիմնական թեման եղել է քաղաքական դրդապատճառներով շարունակվող ձերբակալությունները, ինչպես նաև քաղբանտարկյալների ցուցակի թարմացումը: Հաշվի առնելով փոփոխությունները՝ քաղբանտարկյալների թիվն Ադրբեջանում հասել է 159-ի, գրում է Contact.az-ը: Քննարկումների արդյունքում որոշվել է հանել քաղբանտարկյալների ցուցակից 2012-ին ձերբակալված Սուրաջ Վալեխ օղլի Աղաևին՝ ազատ արձակվելու պատճառով: Միևնույն ժամանակ ցուցակը համալրվել է նոր անուններով, որոնց թվում են Մահմեդական միասնություն շարժման ակտիվիստ Ահսան Նուրուզադեն, «Ազադլիգ» թերթի թղթակից Զիա Ասադլին, լրագրող Մահբուբ Զուլֆուգարլին և այլոք: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում 10 կայքի արգելափակմանը, հավաքների ազատության սահմանափակմանը, քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանների հեռացմանը Փաստաբանների կոլեգիայից, ինչպես նաև ճնշումներին քաղաքական էմիգրանտների ընտանիքների անդամների հանդեպ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |