Հայաստանը 33 կետով նահանջել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքսում»![]() 20 նոյեմբերի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2017-ին 2016-ի համեմատ 33 կետով նահանջել է «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս» վարկանիշում: Համաձայն Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած հետազոտության՝ ընթացիկ տարում Հայաստանը 75-րդ տեղում է 163 երկրների շարքում՝ նախորդ տարվա 108-ի փոխարեն: Հայաստանում ահաբեկչության վտանգը առավելագույն 10 միավորից գնահատվել է 2,374 միավոր, 2016-ին՝ 2,086 միավոր: Վարկանիշում Վրաստանը 77-րդ տեղն է զբաղեցրել, Ադրբեջանը՝ 95-րդն է, Թուրքիան՝ 9-րդը, Իրանը՝ 53-րդը, և Ռուսաստանը՝ 33-րդը: Ահաբեկչության ամենաբարձր սպառնալիք ունեցող երկրներն են Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդկաստանը, Թուրքիան և Լիբիան: Հետազոտության համաձայն՝ 2016-ին ահաբեկիչների գործողությունների հետևանքով ավելի քան 25.600 մարդ է զոհվել աշխարհի 77 երկրում, ինչը 13%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից: Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրում տարվա ընթացքում ահաբեկչությունների, զոհերի և տուժածների թիվը, ինչպես նաև ավերածությունների ծավալը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |