ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. ԼՂ կարգավորման միակ միջոցը կողմերի վերադարձն է բանակցություններին ազնիվ մղումներով![]() 20 նոյեմբերի 2017 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորման միակ միջոցը կողմերի վերադարձն է բանակցությունների սեղանի մոտ ազնիվ մտադրություններով։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել՝ միայն կողմերը կարող են խաղաղ կարգավորման հասնել։ «ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է տրամադրում և կողմերին աջակցում է երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում, որի համար քաղաքական կամք է հարկավոր և կողմերի պարտավորվածություն»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը։ Գրեմինգերը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Վիեննայում, որն առաջին նման մակարդակի հանդիպումն էր 2017-ին։ «Մասնավորապես ողջունում եմ այն փաստը, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»,-ասել է նա: Նա կարևորել է, որ կողմերը հավատարիմ մնան 1994-ին կնքած հրադադարի ռեժիմին։ Նշվել է նաև, որ Մինսկի խումբը, երեք համանախագահների գլխավորությամբ, կողմերի համար միակ ճանաչված ձևաչափն է, քանի որ այն վայելում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների լիարժեք վստահությունը։ Գրեմինգերը հավելել է նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի կողմից անցկացվող դիտորդական առաքելությունը շփման գծում միակ կայուն միջոցն է վստահության հաստատման համար: Ընթերցեք նաև.Լավրով. ԼՂ կարգավորման փաստաթղթերի փաթեթ կա՝ այս կամ այն տարրը հնարավոր չէ հանել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |