ՌԴ-ն կասեցրել է մոտ 20 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը![]() 20 նոյեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Ռոսսելխոզնադզորը հետ է վերադարձրել Ադրբեջանից ՌԴ ներկրվող լոլիկի խմբաքանակը: Տեսուչները կասեցրել են մոտ 20 տոննա թարմ լոլիկի ներկրումը: Գյուղմթերքի ներմուծման կասեցման պատճառն, ըստ տեսուչների, կեղծված փաստաթղթերն են եղել: Փաստաթղթերում նշված չեն եղել ապրանքի մասին վստահելի տեղեկություններ, ինչպես նաև ներկայացվել են կեծված հավաստագրեր, ինչը կարող էր ՌԴ կարանտինային օբյեկտների ներկրման պատճառ դառնալ, գրում է Aif.ru-ն: Ըստ աղբյուրի, Ռոսսելխոզնադզորը որոշում է կայացրել վերադարձնել բեռը արտահանող երկիր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը: Ադրբեջանական արտադրության թութունը զննվել է Ռոսսելխոզնադզորի Դաղստանի վարչության կարանտինային և ֆիտոսանիտարական հսկողության պետական տեսուչների կողմից: ՌԴ սահմանային հսկողության մարմինները նոյեմբերի սկզբին թույլ չէին տվել մուտքը նուռով, լոլիկով և վարունգով բեռնված ադրբեջանական մի քանի բեռնատարի: Հետ ուղարկված բեռի քաշը կազմել է 52,5 տոննա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |