Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլնիկինը։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Երևանում նա նոյեմբերի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելով երկկողմ գործակցության լայն շրջանակ, համագործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում: Կքննարկվեն նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---