Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ![]() 21 նոյեմբերի 2017 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսել է չինացի Դին Լիժենի հետ: Հայ գրոսմայստերը սևերով էր խաղում: Արոնյանը 3,5 միավոր ունի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանը մրցաշարում հաղթել է Անիշ Գիրիին և Ինարկիևին և ոչ ոքի խաղացել Վաշիե-Լագրավի և Յակովենկոյի հետ։ Նոյեմբերի 21-ինմասնակիցները կհանգստանան։ Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |