Դարոն Մալաքյանն ափսոսանք է հայտնել մարդասպան Մենսոնի մահվան կապակցությամբ21 նոյեմբերի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - System of A Down-ի կիթառահար Դարոն Մալաքյանը սկանդալի կիզակետում է հայտնվել՝ հրապարակավ իր ափսոսանքը հայտնելով սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մահվան կապակցությամբ։ «Շատ տխրեցի՝ իմանալով Մենսոնի մահվան մասին։ Երբ աշխատում էի Toxicity սկավառակի վրա, նրա հարցազրույցներն ու երաժշտությունը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ես վերնագրեցի ATWA երգն ի պատիվ իր բնապահպանական կազմակերպության։ Իմ հետաքրքրությունն էր՝ ինչպես է նա արտահայտում իր մտքերը, ոչ թե իր գործած սպանությունները», - գրել է նա Facebook-ում։ Ավելի ուշ նա փորձել է պարզաբանել իր տեսակետը։ «Թույլ տվեք փորձեմ բացարտել նրանց համար, ովքեր չհասկացան․ ես չեմ պաշտպանում մարդասպան Մենսոնին, ես պաշտպանում եմ նրա արվեստը, սոցիալական ու բնապահպանական հայացքները։ Երբեմն տաղանդավոր մարդիկ գործում են հանցանքներ», - ավելացրել է նա։ «Նրանց համար, ովքեր ասում են՝ կզգայի՞ արդյոք նույնը, եթե նա իմ ընտանիքն ու հղի կնոջը սպաներ, մի օրինակ բերեմ։ Իմ ընտանիքը փրկվել է Հայոց ցեղասպանությունից, երբ թուրքական կառավարությունն ու զինվորները կոտորեցին միլիոնավոր հայերի։ Բայց ես սիրում եմ թուրքական երաժշտությունն ու արվեստը և ունեմ թուրք ընկերներ, ում պապերը միգուցե զինվոր էին եղել ցեղասպանության ժամանակ» Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը դատապարտված էր 9 մարդու սպանության համար։ Նրանցից ամենահայտնին 1969 թվականին Կալիֆորնիայում 4 հոգու, այդ թվում՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կին Շերոն Թեյթի սպանությունն է։ Թեյթը սպանության պահին 26 տարեկան էր ու գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |