ՌԴ Ռոստովի շրջանում հայ զինվորների մասունքներ են գտել

ՌԴ Ռոստովի շրջանում հայ զինվորների մասունքներ են գտել

PanARMENIAN.Net - ՌԴ Ռոստովի շրջանում՝ Սերեդինա խուտորի մոտակայքում, Մեծ Հայրենականի մասնակից հայ զինվորների մասունքներ են գտել: Այդ մասին հայտնում է ռուսական Դոն-24 հեռուստաալիքը:

Մեծ Հայրենական պատերազմի մասնակից զինվորների շիրիմների որոնումներով է զբաղվում «Միուս-Ֆրոնտ» որոնողական միավորումը:

Հողից հանվել է 271-իդ Գորլովյան հրաձգային դիվիզիայի 54 մարտիկի աճյուն: 1943-ի փետրվարին այդ վայրերում կատաղի մարտեր էին ընթանում Ռոստովի շրջանի ազատագրման համար: Զինվորներին թաղել են տեղի բնակիչները եղբայրական գերեզմանում: Սակայն 1950-ականներից սկսած այլևս ոչ ոք չի խնամել այն: Գերեզմանի տեղը ցույց են տվել հնաբնակները:

«Սկսվեցին պեղումները ՝ հոգեբանորեն շատ ծանր, քանի որ զինվորներից շատերի վրայով տանկեր են անցել: Ամեն ինչ շատ զգուշավոր է արվել, բաց չթողնելու համար ոչ մի ոսկոր կամ անձնական իր»,-ասել է միավորման ղեկավար Անդրեյ Կուդրյակովը:

Հաջողվել է պարզել 34 զինվորի անձնական տվյալները:

Զոհվածների թվում հայերից բացի կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, կազակներ, ադրբեջանցիներ և վրացիներ:

Բոլորին կհուղարկավորեն դեկտեմբերի 3-ին՝ Անհայտ զինվորի օրը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---