Կանավարոն, Մարադոնան, Պույոլը, Սիմոնյանը կմասնակցեն ԱԱ-2018-ի վիճակահանությանը21 նոյեմբերի 2017 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ԱԱ-2018-ի վիճակահանության հանդիսավոր արարողությանը կմասնակցեն ֆուտբոլի մի շարք աստղեր: Կրեմլի պետական պալատի բեմ դուրս կգան լեգենդար ֆուտբոլիստներ Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Ֆաբիո Կանավորան, Կաֆուն, Դիեգո Մարադոնան, Կարլես Պույոլը և Դիեգո Ֆորլանը, որոնք հանդես կգան որպես վիճակահանությունը վարող Հարի Լինեքերի ասիստենտներ: Միրոսլավ Կլոզեի հետ միասին, որը բեմ դուրս կբերի ԱԱ գավաթը, նրանք կներկայացնեն աշխարհի առաջնության 8 հաղթող երկրները: Վիճակահանության 8-րդ ասիստենտը կլինի Նիկիտա Սիմոնյանը, որի մասնակցության մասին ավելի վաղ էր հայտարարվել, հայտնում է championat.com-ը: «Եզրափակիչ վիճակահանությունը հուզիչ, կախարդական պահ է ֆուտբոլի բոլոր սիրահարների համար, չէ որ այդ օրն ենք սկսում կանխազգալ այն զգացողությունները, որ բերելու է աշխարհի առաջնությունը»,-ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |