Գերմանիան կֆինանսավորի ՀՀ ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացումը21 նոյեմբերի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՆԱՏՕ-ի միջև կնքվելիք համաձայնագրի շրջանակներում ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր տեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: Նպատակն այն է, որ Հայաստանը հետագայում հնարավորություն ունենա ձեռք բերել նոր տեխնիկա: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի նախագիծը դրական եզրակացության է արժանացել: Այն քննարկվելու է նաև խորհրդարանի լիագումար նիստերում: «3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո: Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի մարդասիրական ականազերծման ծրագրին»,- ասել է Արտակ Զաքարյանը: Նման ծրագիր Հայաստանում փոխնախարարի փոխանցմամբ՝ իրականացվում է առաջին անգամ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |