The Week. Հայաստանն այս շաբաթվա «երազանքի ուղևորության» երկիրն է![]() 21 նոյեմբերի 2017 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Week ամսագիրը այս շաբաթ «երազանքի ուղևորության» համար ամենալավ երկիր է ճանաչել Հայաստանը: Ամսագիրն ամեն շաբաթ ընթերցողներին է ներկայացնում հայտնի ճանապարհորդների կողմից առաջարկվող լավագույն ուղղություններն աշխարհում: Ամսագիրն անդրադառնում է BBC-ի մեկնաբան, գրող Բեն Լերվիլի Հայաստան կատարած ուղևորության մասին նոթերին, որտեղ նա պատմում է հայերի շռայլության և հյուրասիրության մասին: Բեն Լերվիլին գրում է, որ, ուսումնասիրելով հնացած ուղեցույցը, մի հյուրատան հասցե է գտել Դիլիջանում, որը բավականին դժվար է գտել քաղաքի մերձակայքում: «Ես թակեցի, բայց ի պատասխան միայն լռություն էր: Շուտով, սակայն, ոտնաձայներ լսվեցին և գոգնոցով միջին տարիքի մի կին բացեց դուռը»,-ասվում է հոդվածում: Հյուրին ընթրիքի են հրավիրել, որն, ինչպես պարզվել է, տոնական էր՝ նշում էին տան տիրոջ դրստեր 18-ամյակը: Աղջկա մայրը նորանոր ուտեստներ էր մատուցում իրեն: Սեղանին ավանդական լավաշն էր, սմբուկ և ձիթապտուղ, թարմ բողկ և պանիր, հետո հայտնվեց խոզի մսից պատրաստված խորովածը, իսկ հետո սունկ, հավ և էլի բազում ուտեստներ: Սեղանին էր նաև տնական մրգի օղին: «Ես այսպես կասեմ. եթե դուք հյուրընկալվեք Հայաստանում, դժվար թե մոռանաք դա երբևէ»,-ավարտում է հոդվածը հեղինակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |