Բոսնիայի Սերբական Հանրապետությունը կարող է անկախություն հռչակել Բոսնիայից եւ Հերցեգովինայից22 փետրվարի 2008 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Բոսնիայի Սերբական Հանրապետության (ՍՀ) վարչապետ Միլորադ Դոդիկը թույլ է տվել անկախության հռչակումը, եթե Սարաեւով առաջվա պես իր քաղաքականությամբ հարցականի տակ է դնելու Բոսնիայի եւ Հերցեգովինայի (ԲեւՀ) կազմում այդ ազգային-տարածքային կազմավորման կարգավիճակը:ՍՀ-ն ապագայում կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից, այն առանց վարանելու կստուգի իր քաղաքացիների կարծիքը հանրաքվեի միջոցով, ասել է Դոդիկը: Հանրաքվեն կկայանա, եթե ՍՀ-ի դիրքերը ԲեւՀ-ի կազմում ամրապնդելու փորձերը արդյունքներ չտան: «ՍՀ-ի գոյությունը չի կարող եւ չի դրվի երբեք կասկածի տակ»,- ընդգծել է վարչապետը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության հռչակումը ոչ միայն վտանգավոր նախադեպ է ստեղծել, այլեւ «նոր իրավունք, պրակտիկա եւ սկզբունքներ»: Արեւմուտքի կողմից այդ քայլի ճանաչումը «ոչնչացրեց հավատը եվրոպական արժեքների նկատմամբ»: Եվրոպան «Կոսովոյի եւ ԲեւՀ-ի նկատմամբ երկակի չափանիշների քաղաքականություն է վարում»: ՍՀ կառավարության ղեկավարը նաեւ կողմ է ԲեւՀ-ում միջազգային վարչակարգի լիազորությունների դադարեցմանը: «Բոլոր բարեփոխումները միջազգային հանրության ղեկավարությամբ պետք է դադարեն եւ դառնան ԲեւՀ-ի քաղաքացիների գործը: Հակառակ դեպքում որեւէ բարփոխումներ ընդհանրապես չեն լինի»,- ընդգծել է վարչապետը, հաղորդում է NEWSRU.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |