Apple-ը iPhone և Macbook կարտադրի վերամշակվող աղբից21 նոյեմբերի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է իր հայտնի ապրանքանիշերը՝ iPhone, Macbook և այլ սարքավորումներ, արտադրել վերամշակվող աղբից: News.com կայքի փոխանցմամբ, ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնը հայտարարել է, որ իրենք նպատակադրված են 100%-ով էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված արտադրանք ներկայացնել: «Իմ տվյալներով, մենք միակ ընկերությունն ենք ոլորտում, որը փորձում է այսպիսի մոտեցում ցուցաբերել: Շատերն են խոսում էլեկտրական սարքավորումների վերամշակման մասին, սակայն ոչ ոք չի ցանկանում երկրորդական հումքից արտադրանք ստանալ»,-ասել է նա: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնելու է ձեռքով արդյունահանվող կոբալտի կիրառությունը գադթեջների մարտկոցների պատրաստման համար. բանն այն էր, որ դրանք արդյունահանվում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ծայրահեղ վտնագավոր պայմաններում՝ անչափահաս աշխատուժի կիրառմամբ: Amnesty International-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ կոբալտը լայն կիրառություն ունի արդյունաբերական այնպիսի խոշոր ընկերությունների արտադրանքում, ինչպիսին են Apple-ը, Samsung-ը, Electronics-ը, Dell-ը, Microsoft-ը, BMW-ը, Renault-ը և Tesla-ն: Զեկույցի հեղինակները քննադատում էին ընկերություններին՝ ոչ մարդկային պայմաններում գտնվող աշխատուժի միջոցով արդյունահանվող հումքը իրենց արտադրության մեջ կիրառելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |