ԵԶԲ-ն պահպանել է Հայաստանում 5,2% տնտեսական աճի կանխատեսումը21 նոյեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի համար պահպանել է 5,2%-ի կանխատեսում: Բանկի՝ նոյեմբերին հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցի համաձայն, ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ տարածքում երկրորդ տեղն է զբաղեցնում տնտեսական աճի չափով՝ Տաջիկստանից հետո: Ըստ ԵԶԲ կանխատեսումների՝ 2017-ին այս երկրում կգրանցվի 7,2% տնտեսական աճ: Բելառուսում կանխատեսվում է 1,8%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4%, իսկ Ռուսաստանում՝ 1,7% տնտեսական աճ: Հայաստանում 2018-ին տնտեսական աճը կկազմի 2,7%: 2019-ին կգրանցվի ավելի բարձր՝ 4,1% տնտեսական աճ, իսկ 2020-ին 4%: Տարեսկբին ԵԶԲ Հայաստանի տնտեսական աճի 2,9% էր կանխատեսում, իսկ 2018-ին համար՝ 3,9%: 2016-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ն զիջեց իր առաջատար դիրքն առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ աճի տեմպերի ցուցանիշով ԵՏՄ երկրների թվում: Պատճառը ՀՆԱ 2,6 տոկոս անկումն է եղել 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդհանուր առմամբ, 2016-ի արդյունքներով` ԵԶԲ անդամ երկրներում տնտեսական անկումը 2015-ի համեմատ 3,1%-ից դանդաղել է մինչև 0,5%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը |