Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 8,3%-ով21 նոյեմբերի 2017 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2017-ի առաջին 9 ամիսներին 22 մլն տոննա թեթև նավթ է արդյունահանել, ինչը 8,3%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի 24 մլն տոննայից: Trend.az-ի փոխանցմամբ, 2016-ին Ադրբեջանն արտադրել 31,1 մլն տոննա թեթև նավթ, ինչը մոտ 1%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից: Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էր, որ 2017-ի հունվար-հուլիսին արդյունահանել է 4,33 մլն տոննա նավթ, ինչը 1,9%-ով ցածր է 2016-ի նույն ժամանահատվածի ցուցանիշից: Նույն շրջանում արդյունահանվել է 3,45 մլրդ խմ գազ, ինչը 6,4%-ով պակաս է 2016-ի հունվար-հուլիսի ցուցանիշից: Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա SOCAR-ը հուլիսին արդյունահանել է 503,3 մլն խմ գազ ընդհանուր հուլիսյան ծավալի՝ 2 մլրդ 494,7 մլն խմ գազից: Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանում արդյունահանվել է 16,6 մլրդ խմ գազ՝ անկումը կազմել է 4,9%: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |