Գիտնականները պարզել են՝ ինչու է ուղեղը ծերանում

Գիտնականները պարզել են՝ ինչու է ուղեղը ծերանում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում գտնվող Ալլենի Գլխուղեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ուղեղի ծերացումն ու կոգնիտիվ ունակությունների նվազումը կապված է նեյրոֆիբրիլյար հանգույցների և վահանիկների կուտակման հետ, ինչպես նաև պայմանավորված է գեների ակտիվության փոփոխմամբ, հայտնում է Lenta.ru-ն MedicalXpress-ի վրա հղումով:

Գիտնականները վերլուծել են 65-90 տարեկան 107 տարեցի ուղեղների նմուշները: Ներկելով նյարդային հյուսվածքները տիոֆլավին Տ դեղին գույնի ներկանյութով՝ պարզել են, որ առկա են մեծ թվով ամիլոիդային վահանիկներ՝ բետա-ամիլոիդների պեպտիդների կուտակումներ, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հետ: Հայտնաբերվել են նաև միահյուսված պրոտեինային հյուսվածքներ՝ նյարդաբրիլյարային հանգույցներ:

Դրանց կուտակումները կապված են տարեցների մոտ տկարամտության զարգացման հետ, սակայն ոչ միշտ: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ տկարամտության զարգացմանն են նպաստում ԴՆԹ ակտիվության տարիքային փոփոխությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---