Բերիցոն քաղցկեղով է տառապում. «Սևիլյան» իր աջակցության մասին է հայտնել![]() 22 նոյեմբերի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Սևիլյա» ֆուտբոլի ակումբը հայտարարությամբ է հանդես եկել ակումբի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյի առողջական վիճակի վերաբերյալ՝ պաշտոնապես հաստատելով, որ վերջինս քաղցկեղով է տառապում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սևիլյայի» գլխավոր մարզիչը «Լիվերպուլի» հետ խաղի ընդմիջմանը թիմին հայտնել է, որ քաղցկեղ ունի: «Սևիլյայի» բժշկական ծառայությունը հայտնում է, որ մարզիչ Էդուարդո Բերիցոյի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, իսկ հետագա հետազոտությունները թույլ կտան որոշել, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել բուժման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է championat.com-ը: «Սևիլյան» իր աջակցությունն է հայտնել մարզչին և մաղթել նրան շուտափույթ ապաքինում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |