Օրբելյան. Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր՝ ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով![]() 22 նոյեմբերի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հանրահայատ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի լույս 22-ի գիշերը, իսկ դրանից մեկ օր առաջ նրա մոտ էին եկել ծնողները: Այդ մասին հայտնել է հայտնի դիրիժոր և երաժիշտ, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: «Տառացիորեն երեկ նրա մոտ էի: Նախօրեին նրա մոտ էին եկել ծնողները: Նա հեռացավ գիշերը ժամը 3-ին»,-ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ իրենք վաղեմի ընկերներ են, բազում համատեղ ելույթներ են ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր ամեն ինչում: Աստված նրան օժտել էր անհավանական արտաքինով, հրաշալի ձայնով, երաժշտական շնորհով, մեծ աշխատասիրությամբ: Նա ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով: Նա անընդհատ գերազանցում էր ինքն իրեն: Այն ամենն, ինչ նա անում էր, եզակի էր, յուրահատուկ: Ցանկացած դերով ապրում էր, ցանկացած համերգի ժամանակ հսկայական դերասանական ու զգացմունքային էներգիա էր հաղորդում դահլիճին: Ռազմական երգերով նրա դարակազմիկ նախագիծը հպարտություն տվեց Ռուսաստանին: Այդ ամենն անդառնալի է ու եզակի: Բայց Դիման հեռացավ»,-ասել է Օրբելյանը: Խվորոստովսկին մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հուլիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով: Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ի հաղթանակը BBC-ի հեռուստատեսային Աշխարհի երգիչ մրցույթում, որտեղ նա արժանացավ Լավագույն ձայն տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը: Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |