ՀՀ մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ վիրտուալ զրույցին22 նոյեմբերի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու Հացիկ և Արագածավան գյուղերի ավագ դպրոցականները մասնակցել են գրող և ռեժիսոր Թերի Ջորջի («Խոստումը», «Ռոանդա հյուրանոց», «Հանուն Հոր»), պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի, Լոս Անջելեսի (ԱՄՆ) և Ամանի (Հորդանան) երիտասարդների հետ վիրտուալ զրույցին։ Հանդուրժողականության միջազգային օրը «Գլոբալ նոմադս» ընկերությունը կազմակերպել էր «Սիրուն» վիրտուալ նախագիծը։ Նախագածի նպատակն է երկխոսություն ծավալել աշխարհում կատարվող անարդարությունների շուրջ։ Հիմնադրամի շահառու գյուղերի աշակերտները հավաքվել էին COAF-ի կողմից նորոգված Հացիկի դպրոցում՝ առցանց միանալու իրենց զրուցակիցներին աշխարհի տարբեր ծայրերում։ «Սիրունը» կրթական ռեսուրս է, որը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հիմնական թեման է՝ «լռությունն է ծնում անարդարությունը» կարգախոսով։ Որպես վիրտուալ իրականության փորձ՝ այն դիտորդին հնարավորություն է ընձեռում պատմական կարևորագույն պահին հայտնվել Օսմանյան գյուղերից մեկում՝ կարեկցանք տարածելով ցեղասպանության, քաղաքացիական պատերազմի և հակամարտությունների խաչմերուկում հայտնված սովորական մարդու սարսափելի ընտրության և փորձի նկատմամբ։ Աշակերտները կարծիքներ են փոխանակել Ցեղասպանության չճանաչված լինելու փաստի շուրջ, խոսել այն մասին, թե ինչպես կանխեն դպրոցում առկա բուլինգն այն աշակերտների հանդեպ, ովքեր տարբեր են, և ինչու է անհանդուրժողականությունը հանգեցրել այսքան սպանությունների ամբողջ աշխարհում, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Անչափ ուրախալի է տեսնել, որ մեր երիտասարդները հանդուրժող ու լայնախոհ են, ու նրանց պատմական հիշողության մեջ արմատացած չեն ատելությունն ու զայրույթը»,- նշել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները: 2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |