Ադրբեջանում քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանները զրկվում են լիազորություններից![]() 22 նոյեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում հայտնի փաստաբան Յալչին Իմանովի լիազորությունների դադարեցումը, որն այն սակավաթիվ փաստաբաններից է, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների շահերը: Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը ստեղծվել է 2014-ի հոկտեմբերին ադրբեջանցի մի խումբ նախկին քաղբանտարկյալների կողմից: Ըստ կենտրոնի, այդ քայլը վկայում է, որ դատարաններում իրավաբանական ներկայացվածության սահմանափակումն Ադրբեջանում ուղղված է քաղաքացիների իրավական պաշտպանության թուլացմանը, գրում է Contact.az-ը: Կենտրոնի ղեկավար Էլշան Գասանովը նշել է, որ հենց Փաստաբանների կոլեգիան է հեռացնում իշխանություններին չգոհացնող փաստաբաններին՝ նշելով, որ նախկինում փաստաբանի լիազորություններից են զրկվել Ալաիֆ Հասանովը, Ասլան Իսմայլովը, Հալիդ Բագիրովը, Էլչին Նամազովը և այլոք: Իսկ փաստաբան Ալիաբբաս Ռուստամովը ձերբակալավել է անհիմն մեղադրանքով: Կենտրոնը նշում է նաև, որ Ադրբեջանի Մամուլի խորհրդի միջոցով ճնշում է գործադրվում մամուլի հանդեպ, մասնավորապես, սև ցուցակում են հայտնվում քաղբանտարկյալների իրավունքների խախտումները լուսաբանող կայքերը: Նշվում է, որ առանց դատարանի որոշման, միայն վերոնշյալ Խորհրդի հանձնարարականով, տասնյակ կայքեր են արգելափակվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |