Մխիթարյանը՝ ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական հավաքականի հավակնորդ![]() 22 նոյեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի 2017-ի խորհրդանշական թիմի հավակնորդների ցանկում: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են ընդգրկվել 2017 թվականի խորհրդանշական հավաքականում: Հավակնորդ կիսապաշտպանների թվում, Հենրիխ Մխիթարյանից բացի, ընդգրկվել են՝ Էդեն Ազարը («Չելսի»), Դելե Ալի, Քրիստիան Էրիքսեն (երկուսն էլ` «Տոտենհեմ»), Մարկո Ասենսիոն, Իսկոն, Կառլոս Կազեմիրոն, Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը (բոլորը` «Ռեալ»), Անդրես Ինյեստան («Բարսելոնա»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո»), Միրալեմ Պյանիչը («Յուվենտուս»), Ֆաբինյոն («Մոնակո»), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |