Հայազգի Էնդի Սերկիսը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմում Շարլիզ Թերոնի հետ![]() 22 նոյեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հայազգի հոլիվուդյան դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան) երկրորդական դեր կկատարի Lionsgate կինոստուդիայի և ռեժիսոր Ջոնաթան Լևինի Flursky նախագծում, որտեղ գլխավոր դերակատարները կլինեն Սեթ Ռոգենը և Շարլիզ Թերոնը: Ֆիլմն անհաջողակ լրագրողի մասին է՝ Ֆրեդ Ֆլարսկու, որը որոշում է նվաճել Թերոնի հերոսուհու համակրանքը, որին սիրահարված է մանկուց: Խնդիրն այն է, որ իր ցանկությունների օբյեկտը ԱՄՆ պետքարտուղարն է՝ շատ ազդեցիկ ու անհասանելի կին: Սերկիսը կատարում է հերոսի պետ մեդիամագնատի դերը, գրում է Kinomania.ru-ն: Նկարահանումներն անցնում են Մոնրեալում: Սերկիսի խաղին կարելի է հետևել motion-capture «Վերջին ջեդայներում» և «կենդանի» «Սև պանտերայում»: Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրը անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ: «Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |