Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանի Գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցները խաղաղ երթ են կազմակերպում Երեւանի կենտրոնով: Ցուցարարները պատրաստվում են Ազատության հրապարակից Թումանյան եւ Աբովյան փողոցներով շարժվել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ: Գլխավոր դատախազության շենքի մոտ հանրահավաքի մասնակիցները պատրաստվում են ելույթ ունենալ` պահանջելով պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր, ըստ նրանց, մասնակցել են ընտրությունների արդյունքների կեղծումներին: Հանրահավաքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը կմնա Ազատության հրապարակում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---