Իտալական ընկերությունը մտադիր է ՀՀ մարզերում ուղղաթիռային թռիչքներ իրականացնել![]() 22 նոյեմբերի 2017 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Իտալական Elitaliana ընկերությունը ցանկանում է շահագործել Հայաստանում իր ուղղաթիռները՝ դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, ինչպես նաև զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր և այլ նպատակներով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հողորդմամբ, ընկերության ներկայացուցիչները քննարկել են ծրագրերը նախարար Վահան Մարտիրոսյանի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումից հետո երկկողմ քննարկումները կշարունակվեն շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ՝ 2017-ի հոկտեմբերին, իտալական ընկերությունը ցանկություն էր հայտնել ուղղաթիռներով ծառայություններ մատուցել Հայաստանում: Հարցը քննարկվել էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Ջուլիվիի գլխավորած պատվիրակության միջև: ՔԱԳՎ պետն պատրաստակամություն էր հայտնել՝ աջակցել հետագա աշխատանքների կատարմանը: Elitaliana ընկերությունը հիմնվել է 1964թ.-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |