Նյու Յորքում մահացել է ջազի աստղերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը23 նոյեմբերի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հայտնի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը: Նա վախճանվել է նոյեմբերի 22-ին Մանհեթենի իր տանը: Պրոդյուսերի մահվան լուրը հաստատել է նրա դուստրը, գրում է Associated Press-ը: Ավագյանը որպես պրոդյուսեր գործակցել է կոմպոզիտորներ Դյուկ Էլինգթոնի, Դեյվ Բրուբեքի, երաժիշտներ Մայլզ Դևիսի, Սոննի Ռոլլինզի, Լուի Արմսթրոնգի և ջազի այլ աստղերի հետ: 1998-ին Ջորջ Ավագյանն այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին: Ջորջ (Գևորգ ) Ավագյան ամերիկահայ պրոդյուսեր է, ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից է: Նա ծնվվել է 1919թ. մարտի 15-ին ՌԴ Արմավիր քաղաքում, 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1941 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։ Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում: 1961-ին Ավագյանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։ 1962-ին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1997-ին նա «Գրեմմի» է ստացել Մայլզ Դևիսի ալբոմի համահեղինակության համար: Նրա անունը հավերժացվել է Ջազի փառքի պատի վրա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |