Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանից![]() 23 նոյեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ադրբեջան ռուսական գազի մատկարարումը վերկանգնելու մասին պայմանագիր են կնքել: Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ռուսական գազի հոլդինգի հաղորդագրության մեջ ասվում է, որ բնական գազի մատակարարումը վերսկսվել է 2017-ի նոյեմբերի 22-ին: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը 1,6 մլրդ խմ գազ է իրացնելու ադրբեջանական շուկայում: 2009 թվականի հոկտեմբերին «Գազպրոմ»-ը և SOCAR-ը միջնաժամկետ պայմանագիր էին կնքել, որի շրջանակում 5,4 մլրդ խմ ադրբեջանական գազ է մատակարարվել Ռուսաստան 2010-2015 թվականներին: 2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանում արդյունահանվել է 16,6 մլրդ խմ գազ. անկումը 2016-ի համեմատ կազմել է 4,9%: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին այս երկիրն արդյունահանել է 22 մլն տոննա նավթ, ինչը 8,3%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի 24 մլն տոննայից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |