ՌԴ ֆուտբոլի հավաքականի դարպասապահը պատմել է իր հայկական արմատների մասին![]() 23 նոյեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը պատմել է իր հայկական արմատների մասին: Etokavkaz.ru կայքին տված հարցազրույցում Գաբուլովն ասել է, որ սիրում է հանգստանալ Օսեթիայի լեռներում: «Սերը լեռների նկատմամբ ինձ փոխանցվել է նախնիներից. մայրս հայուհի է, հայրս՝ օս»,-ասել է նա: Գաբուլովը պատմել է, որ որդուն նույնպես իր հետ տանում է լեռնային հանգստի: «Իմ որդին տեսել է այն հողերը, որտեղ ապրել են իր նախնիները: Ես ուզում եմ, որ նա իմանա իր արմատների մասին: Իմ երեխաները ապրում են Մոսկվայում, և եթե մենք չվերդառնանք Օսեթիա՝ բնակվելու, նրանք կիմանան այդ երկրի մասին միայն այն, ինչ մենք իրենց պատմենք»,-ասել է Գաբուլովը: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ասել է, որ ցանականում է՝ իր երեխաները հպարտանան իրենց ազգային արմատներով և չգործեն արարքներ, որոնք կարատարվորեն իրենց նախնիների պատիվը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |