«Արմենիան» դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի![]() 23 նոյեմբերի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի Երևան-Թել Ավիվ և Երևան-Բեյրութ ու հակառակ ուղղություններով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը: Ըստ նրա` դեկտեմբերին Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի չվերթը կարժենա 220 դոլար, իսկ դեկտեմբերի 30-ին և 31-ին` ընդամենը 175 դոլար: Օգանեսյանի խոսքով՝ դեպի Իսրայել չվերթի մեկնարկից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ են սկսել այցելել Իսրայել: Քիչ չի եղել նաև Իսրայելից Հայաստան ժամանածների թիվը, գրում է Yerkir.am-ը: Օգանեսյանը տեղեկացրել է, որ այս քայլով իրենք նպատակ ունեն շահագրգռելու Իսրայելից Հայաստան եկող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս մատչելի գներով այցելել Հայաստան և Ամանորն անցկացնել մեր երկրում: «Բացի այդ` բանակցել ենք որոշ հյուրանոցների հետ, որպեսզի մեր չվերթով Հայաստան ժամանած հյուրերին որոշակի արտոնություններ տան»,- ասել է նա: Օգանեսյանը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերսկսի չվերթերը Երևան Բեյրութ-Երևան ուղղությամբ: Այս ուղղությամբ ավիատոմսը կարժենա 99 եվրո: Իսկ դեկտեմբերի 15-ին ավիաընկերությունը նախատեսում է վերսկսել նաև դեպի Իրաք չվերթերը, որոնք, վերջին իրադարձությունների հետ կապված, դադարեցվել էին: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցրել էինք դեպի Բաղդադ չվերթերը, սակայն ներկայումս այնտեղ իրավիճակը հանգիստ է, և մարդիկ կարող են հանգիստ մեկնել Բաղդադ»,- ասել է Օգանեսյանը: Ավիաընկերությունն անակնկալ է պատրաստել նաև իր մշտական ուղևորների համար: «Կան ուղևորներ, ովքեր 20-30 անգամ օգտվել են մեր ավիաընկերության ծառայություններից, հավելյալ զեղչեր կստանան»,- ասել էավիաընկերության գլխավոր տնօրենը: Դեկտեմբերին ավիաընկերությունը կիրականացնի նաև մեկ չարթերային չվերթ` Երևան-Հռոմ ուղղությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |