Քոչարյան. ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից![]() 23 նոյեմբերի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, եթե Բաքուն հրաժարվի թշնամական քայլերից, ԵՏՄ ոչ միայն անդամ, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորության մասին: «Ադրբեջանի` ԵՏՄ կազմում լինելը, նշանակում է պահպանել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵՏՄ-ին, պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է` Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵՏՄ-ին, եթե այդ պետությունը պահպանի վերոնշյալ պայմանը: «Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան` Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Այս պետության՝ ԵՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը», - ամփոփել է ՀՀ փոխարտգործնախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |