«Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը մեկնարկում է![]() 23 նոյեմբերի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22:00-ին, մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Մարաթոնին կարելի է հետևել Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ» հեռուստանընկերություններով: Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը: «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը: 20:00-ից սկսած Հիմնադրամը հրավիրում է միասին հետևելու «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող մարաթոնին: Ցանկացողները կարող են նաև տեղում նվիրատվություն անել, հայտնում է համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում անցկացվել է հերթական Հեռախոսամարաթոնը, որի արդյունքում Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո են հավաքել:Հեռախոսամարաթոնին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Հունաստանի տեղական մարմինները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ երեկույթներ՝ գումար հավաքագրելու համար։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |