ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել նոր սրացումից Արցախում![]() 23 նոյեմբերի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտությամբ և կոչ է անում խուսափել սրացումից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: «Չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում մտահոգություն է առաջացնում: Պարզ, է, որ այն ռազմական լուծում չունի և ՆԱՏՕ-ն անմիջականա դերակատրություն չունի»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները վերսկսվել են: «Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել հանգուցալուծման ուղիների որոնումը բանակցությունների միջոցով և խուսափել ռազմական սրացումից»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել: «Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով։ Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ոչ նախարարների, ոչ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերի համար այդպիսի հանդիպում չի նախատեսվում»,- ասել է Նալբանդյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |