Հայկական մարտական դիրքերից մեկի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել

Հայկական մարտական դիրքերից մեկի մոտ ադրբեջանցի զինծառայողի դի է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, որը զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը :

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---