Ոտքերից և աջ ձեռքից զրկված հայ մայորը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն![]() 23 նոյեմբերի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ մայոր և մարզիկ Սարգիս Ստեփանյանը, որը զրկված է 2 ոտքից և աջ ձեռքից, բազկամարտի աշխարհի առաջնությունում 2 ոսկե մեդալ է նվաճել և դարձել աշխարհի չեմպիոն: Այդ մասին հայտնել է ինքը մարզիկն իր ֆեյսբուքյան էջում: Առաջնությունն անցել էԼեհաստանի Ռումիա քաղաքումնոյեմբերի 18-21-ը: Ստեփանյանն առաջինն է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների թվում: Աշխարհի գավաթի առաջնությունում նա PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ PID-sitting (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ «Սրտանց կիսվում եմ իմ հաղթանակներով ձեզ հետ»,-ասվում է Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է և զրկվել 2 ոտքից և աջ ձեռքից 2014-ի ամռանը, մարտական առաջադրանք կատարելիս, երբ դուրս էր բերում վիրավոր զինակցին ականապատ տարածքից՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |