Bloomberg․ Հայաստանը կարող է հայտնվել հարկային ապաստարանների ԵՄ «սև ցուցակում»![]() 23 նոյեմբերի 2017 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»: Այս մասին է գրում Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Որոշման նախագիծը պատրաստվել է նոյեմբերի 21-ին: Գործակալությունը գրում է, որ «սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է կանգնած նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբը, ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունը այս երկրի հարկային ոլորտում: Հարցը քննարկվելու է ԵՄ կառավարությունների ներկայացուցիչների կողմից՝ ֆինանսների նախարարների հանդիպմանն ընդառաջ: «Սև ցուցակում» կարող են հայտնվել ավելի քան 36 երկիր՝ ներառյալ Սերբիան, Կուկի կզղիները, Պանաման, Թունիսը և Մարշալյան կղզիները: Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |