Արցախում նոր զորամաս կկառուցվի. Կֆինանսավորի Ծառուկյանը

Արցախում նոր զորամաս կկառուցվի. Կֆինանսավորի Ծառուկյանը

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարթոնին ընդառաջ որոշել է հանդես գալ Արցախի անվտանգությանը նպաստող խոշորածավալ նախաձեռնությամբ: Գործարարի միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս:

Նոյեմբերի 23-ին կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը, որին յուրաքանչյուր տարի Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական մեծ ներդրումն է ունեցել:

«Այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Հանուն Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»,-ասվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:

Զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---