Գործադիրը նվազագույնը $10 մլն արժողությամբ տվյալների պահոց է ստեղծելու![]() 24 նոյեմբերի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքում տվյալների պահոց ստեղծելու ծրագիրը: Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, կենտրոնը ստեղծվելու է պետության և մասնավոր հատվածի գործակցությամբ: Նպատակը պետական կառավարման մարմիններում տեղեկատվական միասնական համակարգի ներդրման միջոցով քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների միասնական չափանիշների ձևավորումն է: Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվում է մի քանի մասնավոր ընկերությունների հետ: «Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է 10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս ավարտել մրցույթը», - ասել է Վահան Մարտիրոսյանը: Որոշմամբ նախպատեսվում է նաև տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ ներդնել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |