Tesla-ի նոր բեռնատարն առնվազն $150.000 կարժենա24 նոյեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Tesla Inc ընկերությունը հրապարակել է նոր էլեկտրական բեռնատարի նախնական արժեքը, որն առնվազն $150.000 կկազմի՝ կախված ընթացքի պաշարից: Բեռնատարը հասանելի կլինի 2 մոդիֆիկացիայով՝ 300 մղոն ( 482կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $150.000, և 500 մղոն ( 805կմ) ընթացքի պաշարով, որի արժեքը կլինի $180.000: Նման բեռնատարներ գնելու համար գնորդները պետք է 20.000 դոլար կանխավճար մուծեն: Բացի այդ, բեռնատարը հնարավոր կլինի պատվիրել հատուկ մոդիֆիկացիայով՝ Founders Edition 200.000 դոլորվ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր Tesla Semi տիպի էլեկտրական բեռնատարը:Բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում: Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |