Պերուն կարող է զրկվել ԱԱ-2018-ին մասնակցելու իրավունքից![]() 24 նոյեմբերի 2017 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Պերուում կարող են օրենք ընդունել, որը տեղի ֆուտբոլի համար աղետալի կլինի: Պատգամավոր Պալոմա Նոսեդան օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն Պերուի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է անցնի պետական հսկողության տակ: Մինչդեռ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ պետության և ցանկացած երրորդ անձանց միջամտությունը ազգային ֆեդերացիաների աշխատանքին արգելվում է: Եթե օրենքն ընդունվի, Պերուի հավաքականը կարող է հեռացվել 2018-ի աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից, գրում է Eurosport-ը Libero-ի վրա հղումով: Իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակի դեպքում պարզ չէ, թե որ թիմը կփոխարինի Պերուի հավաքականին: Ըստ AS-ի, չի բացառվում, որ ՖԻՖԱ-ն կհրավիրի որակավորման փուլի ամենամեծ անհաջողակներից մեկին՝ Չիլիին, Իտալիային կամ Նիդերլանդներին: Պերուն դարձավ վերջին՝ 32-րդ թիմը, որն ապահովեց մասնակցությունը ԱԱ-2018-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |