Զախարովան հերքել է ԼՂ հարցում «Պուտինի պլանի» առկայության մասին լուրերը![]() 24 նոյեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, պետք է օգտվեն սկզբնաղբյուրներից և որքան հնարավոր է՝ հաճախ: Այդպիս հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին ԼՂ խնդրի կարգավորման «Պուտինի պլանի» առկայության մասին: «Միշտ խորհուրդ ենք տալիս բոլոր ԶԼՄ-ներին, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն օգտվել սկզբնաղբյուրներից և հնարավորինս հաճախ։ Այս հարցը բազմիցս է մեկնաբանվել: Աշխատում է ԱԳՆ կայքը: Մենք միշտ մանրամասն և կոնկրետ պատասխանում ենք հնչեցված հարցերին»,-ասել է նա, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը: Անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ հատուկ ակտիվության մասին խոսակցություններին՝ Զախարովան ասել է. «Ակտիվությունը, որը տեսնում ենք հեռուստացույցի էկրաններին, մամլո ասուլիսներում, 2 շաբաթում չի լինում, դա նախնական մեծ աշխատանքի արդյունք է: Իսկ նման աշխատանք մշտապես է տարվում։ Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորումը առաջնահերթություններից է, քանի որ այն առնչվում է երկու բարեկամ պետությունների, ժողովրդների, որոնց հետ մենք զարգացնում ենք հարաբերությունները։ Շատ ենք ցանկանում, որ այս խնդրահարույց հարցը վերջապես կարգավորվի և որքան շուտ, այնքան լավ, այն հիմքերի վրա, որոնց մասին բազմիցս է խոսվել»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ լավատես չէ ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման հարցում:«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի: Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Ինչպես նշեցի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մի քանիսը և փորձել դրանց հիման վրա հասնել համաձայնության: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ենք ակնկալում»,-ասել է Լավրովը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |