Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել հայ համայնքի 650-ամյակի առթիվ24 նոյեմբերի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել հայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ: Բանաձևն ընդունվել է միաձայն՝ 435 կողմ: «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձևը սահմանում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար: Լեհաստանի Սեյմի բանաձևում նաև գնահատական է տրվում Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը և առանձնահատուկ հարգանք է արտահայտվում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Լեհաստանի անկախության, այն նվիրյալ քաղաքացիներին, ովքեր ապրել և աշխատել են Լեհաստանի համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Լեհաստանի Սեյմի բանաձևում վստահություն է հայտնվում, որ հետագայում ևս լեհերի և հայերի միջև եղբայրական բարեկամությունը պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի: Նոյեմբերի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցել է Վոլոմին համայնքի Ստրախուվկա բնակավայրում Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի արձանի բացման պաշտոնական արարողությանը։ Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի արձանը տեղադրվել է Լեհաստանի հայ գործիչ Աշոտ Առաքելյանի նախաձեռնությամբ։ Արձանը պատրաստվել է Հայաստանում և կրում է հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներին միավորող խաչ։Միջոցառումն անցնում էր ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկայի քաղաքապետարանի կազմակերպմամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |